Մեր մասին

“Դավթյան” ոսկերչական ընկերություն

about_us

Ժառանգաբար փոխանցվող արհեստ` սկսած 1974 թվականից:
Առհասարակ ոսկյա զարդերի շքեղության աշխարհում
հաճախ են լինում փոփոխություններ: Հետևելով այդ
փոփոխություններին`  ՙԴավթյան՚    ոսկերչական ընկերությունը ստեղծում է նմուշներ, որտեղ արտացոլվում է
արվեստի հզոր ուժը, դիզայնի անկրկ նելիությունը, ոճի
ու ներշնչանքի ներդաշնակությունը:
Արշավիր Դավթյանի ստեղծագործ մտքի և հմուտ ձեռքերի շնորհիվ են ստեղծվում այս մեկը մյուսից գեղեցիկ և ինքնատիպ զարդերը, որոնք իրենց յուրահատուկ տեսքի և հմայքի շնորհիվ անզուգական տեսք են հաղորդում իրենց կրողին, ժամանակի ընթացքում վերածվելով շքեղ ժառանգության` ընդգծելով Դավթյանական արվեստի հզոր ուժը:
Արշավիր Դավթյանը, շարունակելով իր հոր սկսած գործը,ավե լի քան 25 տարի չի դադարում հաճելիորեն
զարմացնել և հիացնել իր խստապահանջ և նրբանկատ հաճախորդներին` պարգևելով նրանց հաճելի և չքնաղ զգացողություններ: Որակյալ զարդերի տեսքն ու արժեքը պայմանավորված են ոչ միայն դրանց գեղարվեստական լուծումներով, այլև դրանցով երիզված բնական ու թանկարժեք քարերով: Այս զարդերը հրաշալի նվեր կարող են դառնալ յուրաքանչյուրի համար` առավել ընդգծելով նրանց յուրօրինակությունն ու անհատականությունը այս հասարակ, բայց միևնույն ժամանակ շքեղ և ինքնատիպ զարդերով:
Մենք սիրով սպասում ենք Ձեր առաջարկներին` ակնկալելով հաճելի և փոխշահավետ համագործակցություն և, միևնույն ժամանակ, մեր խորին շնորհակալությունն ենք հայտ նում Ձեզ մեր գործերը գնահատելու և արժևորելու համար, որովհետև դա աշխատելու և առհասարակ ստեղծագործելու համար շատ կարևոր, հաճելի և անհրաժեշտ խթան է:

Շնորհակալություն:
Երաշխավորված որակ, անհատական պատվերների ընդունում:

“Դավթյան” ոսկերչական ընկերություն